Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Եկատերինբուրգի բանկերից մեկում «փողածառ» են տեղադրել

Եկատերինբուրգի բանկերից մեկում «փողածառ» են տեղադրել
23.12.2018 | 00:07

Ըստ աղբյուրի՝ այն կազմված է եվրոյի և դոլարի 5-ից մինչև 100 թղթադրամներից:

«Թղթադրամները տոնածառի համար վերցվել են ֆինանսական կազմակերպության պահուստից»,- ասել է բանկի ներկայացուցիչը

Աղբյուրը հայտնում է նաև, որ թանկարժեք տոնածառը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ